Կանադական ծովի սառույցներում ծուղակի մեջ հայտնված շնաձկները իրենք են ազատել իրենց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 22:54

Ինուկուակի համայնքային կառավարման մարմնից հայտնում են, որ Քվեբեկի գյուղերից մեկի հարևանությամբ սառույցի տակ ծուղակում հայտնված շնաձկները ազատվել են, երբ սառույցի կտորը շարժվել է դեպի Հուդզոնի ծովածոց:
Շնաձկները դուրս էին գալիս սառույցից շրջանաձև անցքից օդ շնչելու համար, իսկ գիշերվա ընթացքում քամին ուղղությունը փոխել էր և վեց մղոն երկարությամբ միջանցք էր բացել դեպի բաց ծով:
Ինուկուակ գյուղի բնակիչները անօգնական նայում էին, թե ինչպես էին առնվազն 12 շնաձկներ պայքարում շրջանաձև բացված անցքից շնչելու համար:
Համայնքը խնդրել էր Կանադայի կառավարությանը սառցահատ տեխնիկա ուղարկել շնաձկներին ազատելու համար՝ ըստ երևույթին մի ամբողջ ընտանիք: Կառավարությունը մերժել էր նրանց խնդարնքը՝ պնդելով, որ գյուղը չափազանց հեռու է գտնվում: Ինուկուակը գտնվում է Մոնտռեալից 900 մղոն հեռավորության վրա և համապատասխան տեխնիկա չուներ կենդանիներին օգնելու համար:
Ըստ երևույթին շնաձկները լողացել էին Քվեբեկի հյուսիսային ջրեր վերջին շրջանի տաք եղանակների ընթացքում և հայտնվել թակարդում: Երեքշաբի օրը նրանց առաջինը նկատել էր մի որսորդ:

Դիտվել է 1804 անգամ:
Print Friendly

Leave a Reply