«Մարդակեր հրեշը», որը Չինաստանի շուկայում վաճառել էր իր 11 զոհերի մարմնի մասերը, մահվան է դատապարտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 22:50

Սերիական մարդասպանը մասնատել է իր զոհերին և նրանց մնացորդները վաճառել հարավ արևմտյան Չինաստանի տեղական շուկաներից մեկում «ջայլամի մսի» անվան տակ:

Պետական լրատվամիջոցները հայտնում են, որ 57 ամյա Չժան Յոնգմինգը մեղավոր է ճանաչվել 11 մարդու սպանության և նրանց մարմնի մասերը վաճառելու մեջ:

Չժանը իր հարևանների շրջանում հայտնի էր «մարդակեր հրեշ» անվանմբ:

Xinhua պետական լրատվամիջոցի հայտարարությամբ մահվան դատապարտվելուց հետո հինգշաբթի օրը նրան տեղափոխել են մահապատժի կատարման վայր և ի կատար ածել այն:

Հարևանները տեղական թերթին հայտնել են, որ հաճախ նրա տան դռան մոտ տեսել են կանաչ պայուսակներ, որոնց վերևի մասից երևում էին սպիտակ ոսկորների նմանվող ինչ-որ բաներ:

Չժանը նախկինում ևս դատապարտվել էր մարդասպանության համար և ազատ էր արձակվել 1997 թ-ին:

Ոստիկանությունը նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերել էր մարդու չորացրած միս և կասկածներ ուներ, որ նա այդ մսով կերակրել է նաև իր շանը:

Չնայած Պեկինի կառավարությունը խիստ գաղտնի է պահում մահվան դատապարտված մարդկանց թվերը, սակայն ասվում է, որ նրանց թիվը աշխարհում ամենաշատերից մեկն է:

Amnesty International-ի վերջին զեկույցի համաձայն տարեկան «հազարավոր» մարդիկ են մահապատժի ենթարկվում Չինաստանում, մյուս կողմից էլ Միացյալ Նահանգների լոբիստական Duihua կազմակերպությունը հայտնում է, որ նրանց թիվը տարեկան հասնում է 4,000-ի:

 

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply