Համաշխարհային սննդի կեսը դառնում է աղբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 19:54

Աշխարհում արտադրվող սննդի կեսը, որը կազմում է շուրջ երկու միլիարդ տոննա, ի վերջո վերածվում է աղբի:
“Global Food; Waste Not, Want Not” զեկույցին համաձայն՝ ամեն տարի ամբողջ աշխարհում արտադրվում է չորս միլիարդ տոննա սնունդ, որի 30-50%-ը չի սպառվում:
Ամենաշատ կորուստ ունեցողը Բրիտանիան է:
Զեկույցում նաև նշվում է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի սպառողները իրենց հերթին սննդի կեսը նետում են աղբարկղ:
Մեխանիկական ինժեներների ինստիտուտի էներգետիկայի և շրջակա միջավայրի տնօրեն դոկտոր Թիմ Ֆոքսը ասում է,- «Այդ սնունդը կարելի էր օգտագործել այսօր աշխարհում ապրող քաղցած մարդկանց կերակրելու համար»:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply