Որբ տղան խնդրել է Պուտինին թույլատրել ապրել ԱՄՆ-ի ընտանիքի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 19:50

14-ամյա ռուս որբ տղան խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել իրեն ԱՄՆ-ի որդեգրող ընտանիք տեղափոխվելու իրավունք:
Չելյաբինսկում բնակվող Մաքսիմը նախագահին իր նամակը ուղարկել է ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրելու իրավունքը արգելելուց երկու շաբաթ հետո:
Տղայի նամակը հրատարակվել է Չելյաբինսկի լրատվամիջոցներում, որոնց տեղեկացմամբ՝ տղան ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ատլանտիկ Քոստում բնակվող Ուոլեն ընտանիքի հետ շփվել է յոթ տարի շարունակ: Նրա գործը արդեն քննվում էր դատարանում, երբ ընդունվեց օրենքը:
Համաձայն լրատվամիջոցների Մաքսիմը իր նամակում գրել էր. «խստացրեք հսկողությունը, բայց երեխաներին մի զրկեք ընտանիք ձեռք բերելու իրավունքից»:
Լրատվամիջոցները չեն պարզաբանում՝ ինչպիսի հիվանդություն ունի երեխան, սակայն տեղեկացնում են, որ նրա հիվանդության բուժումը հասանելի չէ Ռուսաստանում:
Կրեմլի տեղական երեխաների իրավունքների ներկայացուցիչը ասել է, որ տղան բավականին մոտ էր ԱՄՆ-ի ընտանիքին միանալուն, սակայն նա չի կարծում, որ Պուտինը մտափոխ կլինի:
«Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի զարգացում կունենա իրավիճակը: Միգուցե նրանք կկատարեն օրենքի որոշակի փոփոխություններ: Սակայն հավանականությունը շատ քիչ է»,- ասել է նա:

Դիտվել է 1709 անգամ:
Print Friendly

Leave a Reply