Ավստրալացին , որը 2 րոպեում վերածվում է “գրեթե Ջուլիա Ռոբերթսի”, դարձել է YouТube-ի նոր աստղ (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 19:09

Ավստրալացի տրանսսեքսուալը YouТube-ում տեղադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նրա   դեմքը փոփոխվում պլաստիկ վիրահատությունից հետո ու, նա  տղամարդուց վերածվում  է կնոջ:

iiGethii նիքով ներկայացած 20 –ամյա ավստրալացին ընդամենը 2 րոպեում վերածվում է կնոջ, մինչդեռ կյանքում այդ գործընթացը տևել է 3 տարի:  Տեսահոլովակի տակ արված գրառումից երևում է, որ  հոլովակի համար արվել է հազար լուսանկար, որոնցից մի քանի տասնյակով է պատրաստվել նյութը: Աչքի առաջ երիտասարդի դեմքն աստիճանաբար նրբանում է ,  ու ի վերջո նա վերածվում է կնոջ:

Հոկտեմբերի վերջին հրապարակված նյութը հասցրել է դիտել 600 հազար մարդ:  Օգտատերերից մեկը գրառել է.”Եթե տեսահոլովակը շարունակություն ունենար, ապա ավստրալացին կվերածվեր Ջուլիա Ռոբերթսի”: Իսկ մեկ ուրիշը գրել է.”Դուք ամենալավն եք, ում երբևիցե հանդիպել եմ”:

Դիտվել է 1483 անգամ:
Print Friendly

Leave a Reply