Արթուր Աբրահամի հնարավորությունները գերադասելի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 26, 2010 15:06

Մարտի 27-ին Արթուր Աբրահամը Super Six World Boxing Classic մրցաշարի երկրորդ տուրում ուժերը կչափի ամերիկացի Անդրե Դիրելի հետ:

Եվ ահա, միջին քաշային պրոֆեսիոնալ այս բռնցքամարտիկները ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Դետրոյթ քաղաքում հանդիպել են լրագրողներին: Արթուրն ասել է, որ եկել է իր կարողաթյունները ռինգում դրսևորելու և ոչ թե շատախոսելու համար: Նրա մրցակիցն էլ հայտնել է, որ լրջորեն է նախապատրաստվել այդ հանդիպմանը և մրցակցին ցույց կտա , թե ինչ բան է բռնցքամարտը: «Ինձ գերազանց եմ զգում: Աբրահամը մեծ բռնցքամարտիկ է և ես երջանիկ են, որ մրցելու եմ նրա հետ»,-ասել է Դիրելը:

Մասնագետների մեծ մասն այն կարծիքին է, որ այդ հանդիպումում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի Արթուրը: Շատերը գտնում են, որ Դիրելը ֆիզիկապես ուժեղ է և դա կարող է նրան փրկել, որ չպարտվի նոկաուտով, սակայն ոչ մի բան նրան չի կարող օգնել խուսափելու միավորներով զիջելուց:

Բուքմեյքերական գրասենյակներն Արթուրի հաղթանակի համար խաղադրույք են ընդունում 1,45 , իսկ Դիրելի հաղթանակի`2,70 գործակցով: Այսինքն, ավելի հավանական է համարվում հայ բռնցքամարտիկի հաղթանակը:

Մրցաշարային աղյուսակում բռնցքամարտիկներն այսպես են դասավորվել: Արթուր Աբրահամն առջևում է` 3 միավոր: Նրան հաջորդում են`

2-ական միավոր վաստակած Կառլ Ֆրոչը, Անդրե Ուորդը: Ոչ մի միավոր չունեն Ջերմեյն Թեյլորը, Անդրե Դիրելը, Միխայել Կեսլերը: Այս ստուգատեսում նոկաուտով հաղթանակի համար տրվում է 3 միավոր: Միավորներով հաղթած մարզիկը ստանում է 2 միավոր: Եվ մարզիկը ոչ մի միավոր չի ստանում, եթե պարտվել է:

Դիտվել է 1862 անգամ:
Print Friendly

Leave a Reply