Հիրոսիմայի վրա գցած միջուկային ռումբի պայթյունի բացառիկ լուսանկար է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 18:02

Ճապոնիայի դպրոցներից մեկում Հիրոսիմայի վրա ատոմային ռմբակոծության լուսանկար է հայտնաբերվել: Լուսանկարում երևում է, թե ինչպես է  ատոմային ռումբի “սունկը” 2 մասի բաժանվում: Հուշահամալիրի աշխատակիցներն ասում են, որ  գրքերից միշտ էլ իմացել են լուսանկարի գոյության մասին, սակայն միայն հիմա են հնարավորություն ստացել տեսնելու այն:  Նշել են նաև, որ այդ լուսանկարը հայտնաբերվել է պատմական բազմաթիվ նյութերի ու գրքերի մեջ, որոնք պատկանել են Հիրոսիմայի Հոնկավա տարրական դպրոցին: Ենթադրվում է, որ սևուսպիտակով  լուսանկարն արվել է  պայթյունի էպիկենտրոնից 10 կմ հեռավորությունից ու  քաղաքի վրա գցած”Փոքրիկ” անունով ռումբը նետելուց 30 րոպե անց:

Ճապոնիայի Նագասակի ու Հիրոսիմա քաղաքների ռմբակոծությունը կատարվել է 1945 թվի օգոստոսի 6 և 9-ին: Այն ժամանակ ԱՄՆ ՌՕՈՒ-ն այդ քաղաքների վրա գցեց “Փոքրիկ” ու “Գիրուկ” ատոմային ռումբերը, որոնց հետևանքով Հիրոսիմայում զոհվեց 140 հազար մարդ, իսկ Նագասակիում` 70 հազարը:

Դիտվել է 2007 անգամ:
Print Friendly

Leave a Reply