Գտնվել է Անջելինա Ջոլի կատարմամբ “Կլեոպատրայի” ռեժիսորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 17:53

Նորությունը, որ Անջելինա Ջոլին կխաղա պատմական Կլեոպատրա ֆիլմում գլխավոր դեր, դեռ երկու տարի առաջ էր հայտնի:Երկար ժամանակ կինոստուդիան չէր կարողանում գտնել համապատասխան ռեժիսոր, բանց հիմա վերջապես նախագիծը մոտ է իրականացմանը: Շատ հնարավոր է, որ “Կլեոպատրան” կնկարահանի Էնգլ Լին, որը ստեղծել է արկածային “Պիի կյանքը” և “Կուզիկ լեռը” դրաման:

Ջոլիի կատարմամբ “Կլեոպատրայի” ռեժիսորը գտնված է:

Իր վերջին հարցազրույցում  The Hollywood Reporter -ին Լին հաստատել է, որ ստուդիայի հետ բանակցություններ է վարում և պատմել է, որ մոտ ժամանակները կսկսի ուսումնասիրել “Կլեոպատրայի”  սցենարը:
“Շուտով կսկսեմ կարդալ սցենարը: Կարծում եմ ` “Կլեոպատրան ” այն է , ինչ հարկավոր է: Նա ընդհանուր ոչինչ չունի այն ֆիլմերի հետ, որոնք ես նկարահանել եմ ,և դա հիանալի է”:

Անջելինա Ջոլին վերջերս է ավարտել “Մալեֆիսանտ” ֆիլմում նկարահանումները, որը  Քնած Գեղեցկուհու մասին պատմություն է` ներկայացված չար կախարդուհու տեսանկյունից: Ֆիլմը էկրաններին  կհայտնվի 2014թ:

Չնայած բազմաթիվ հայտարարություններին կինոյից հեռանալու մտադրության մասին, դերասանուհին շարունակում է նախագծեր հավաքել: Նա պլանավորել է նկարահանվել “Սոլտ” լրտեսական ֆիլմի շարունակության մեջ, որի սցենարը մշակման փուլում է: Ինչպես նաև Լյուկ Բեսսոնի անվերնագիր թրիլլերում:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply