ԶԼՄ-ներ.Էլթոն Ջոնը և նրա ամուսինը հայրացան երկրորդ անգամ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 17:27

65-ամյա փոփ երգիչ էլթոն Ջոնի և նրա 50-ամյա ամուսին Դևիդ Ֆերնիշի ընտանիքը համալրվեց:  ԶԼՄ-ները տարածել են , որ զույգը երկրորդ երեխան է ունեցել`  օգտվելով փոխնակ մոր ծառայություններից:

Զույգը արդեն ունի 2 տարեկան որդի`Զաքարի Ջեկսոն Լևոնը, հիշեցնում է Daily Mail: Թղթակիցները, վկայակոչելով անանուն աղբյուրը, ենթադրում են , որ նորածնին, որի սեռը դեռ հայտնի չէ, աշխարհ է բերել նույն կինը, որը աստղերին 2010թ. նվիրեց երեխա:

Լուրը ընտանիքի հնարավոր համալրման մասին հայտնի դարձավ դեռևս 2012թ. նոյեմբերին: Այն ժամանակ Ջոնն ու Ֆերնիշը որոշել էին, որ երեխաների մոր անունը երբեք չեն հրապարակի: ” Նրանք պարտքի զգացում ունեն այդ կնոջ նկատմամբ: Բնական է, որ նրա աշխատանքը լավ վարձատրվել է: Էլթոնն ու Դեվիդը սիրում են այդ կնոջը որպես քրոջ և նրա մասին երբեք չեն խոսի: Նրանք երջանկությունից յոթերորդ երկնքում են”, -պարզաբանել է գեյ զույգին մտերիմ անանունը:

Էլթոն Ջոնը բազմիցս է ասել, որ հայրությունը համարում է հաճելի պարտականություն և ափսոսում է, որ այն իր վրա է վերցրել այդքան ուշ:

“Երեխայի ծնունդը ամեն ինչ փոխում է: Դա կյանքում կատարված ամենահրաշալի բանն է: Զաքարին ուղղակի հիասքանչ է.նա արագ աճում է և շատ է սիրում  մարդկանց: Մենք անչափ երջանիկ ենք “:

Ամուսինների մամուլի քարտուղարը և նրանց պաշտոնական ներկայացուցիչները  երկրորդ երեխայի մասին տեղեկությունը մեկնաբանել չեն ցանկացել:

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply