Արոնյանը ձախողվեց շախմատի «Ամբեր» մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 26, 2010 14:58

Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտված շախմատի «Ամբերի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ  Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկով բավարվեց 9-րդ տեղով: Ինչպես հայտնի է, այս ստուգատեսի մասնակիցներն ամեն տուրում միմյանց հետ անցկացնում էին մեկական  «կույր» և «արագ» շախմատի պարտիաներ:Մեր շախմատիստի համար սա  ձախողում կարելի է համարել, քանի որ նա նախորդ երկու տարիներին այս մրցաշարի հաղթող  էր ճանաչվել: Իսկ այս անգամ  մրցաշարում լավագույն  արդյունք ցույց տվեցին և առաջին տեղը զբաղեցրին  ուկրաինացի Վասիլի Իվանչուկը և նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նրանք վաստակեցին 14,5-ական միավոր: Ուշագրավ է, որ Իվանչուկը մրցաշարի միակ մասնակիցն էր, ով չճաշակեց պարտության դառնությունը: Երրորդ տեղը զբաղեցրեց ռուսաստանցի  Վլադիմիր Կրամնիկը, որն առաջատարներից ետ մնաց 1,5 միավորով:

«Կույր» շախմատում  լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը` 8 միավոր: Արոնյանը  9-րդն էր` 5 միավոր:

«Արագ» շախմատում ամենից շատ միավորներ վաստակեցին  մրցաշարի հաղթողներ Իվանչուկը և Կառլսենը` 8-ական : Այս մրցաձևում Արոնյանը ձեռք բերեց 6 միավոր և ադրբեջանցի Վուգար Հաշիմովի, ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ բաժանեց 5-7-րդ տեղերը:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply