Ծխախոտի թանկացումը կբերի՞ իրացման ծավալների նվազման

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 10, 2013 17:15
2013թ. հունվարի 1-ից տեղական արտադրության ծխախոտի մեկ տուփի գինը բարձրացել է 15- 20 դրամով, իսկ ներմուծվող ծխախոտինը՝ 10 դրամով:

Տեղական արտադրության ծխախոտի գնի բարձրացումը պայմանվորված է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 2010թ. հոկտեմբերի 7-ին կատարված փոփոխություններով, ըստ որի հաստատագրված վճարները տարեցտարի բարձրանում են:

«Գրանդ տոբակո» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանի խոսքով՝ «Գրանդ տոբակո» և «Մասիս տոբակո» ընկերություններն իրենց արտադրանքի գները բարձրացրել են միջինը 11,5 դրամով: Հայկական շուկայում նշված արտադրողների կողմից 80 տեսակի արտադրանք կա, որոշ ծխախոտի գները բարձրացել են 7-20 դրամով, իսկ որոշներինը՝ ընդհանրապես չեն բարձրացել:

Տարածված այն խոսակցություններին, թե ծխախոտի գնաճը պայմանավորված է հումքի թանկացման հետ, Բրուտյանը նշեց, որ այս դեպքում ծխախոտի թանկացումը հումքի թանկացման հետ կապ չունի: Ինչ վերաբերում է նրան, թե հնարավոր է գնաճը խոչընդոտի տեղական ապրանքների իրացման ծավալներին, վերջինս դժվարացավ նշել, ավելացնելով, որ «երբ կամփոփվեն 2013թ. տվյալները այն ժամանակ էլ պարզ կլինի»:

«Փաստինֆո»
Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply