«Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2012

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 10, 2013 18:20
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության էջում / http://www.facebook.com/science.and.finance / ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում 2012 թ. մրցույթի արդյունքները։

Մրցույթն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը համատեղ։ Մրցույթին մասնակցում էին ազդեցության գործակից (impact factor) ունեցող և/կամ Scopus ևThomson Reuters (web of knowledge, web of science) շտեմարաններում հաշվառվող միջազգային պարբերականներում առավելագույն քանակով հոդվածներ ունեցող երիտասարդ գիտնականները։

Ներկայացված 74 հայտերից եզրափակիչ փուլ են անցել 3-ը, որոնցից մեկը կարժանանա «Հայկյան» մրցանակի.
1. Արմեն Դավթի Սարգսյան, ՀՀ ԳԱԱ ՖՀԻ – ներկայացրել է 12 հոդված, պայմաններին բավարարում են` 10, գումարային ԱԳ` 29,637 / ծանոթություն. 2 պարբերական ԱԳ չունեն
2. Վազգեն Վալերիկի Սարգսյան, ՀՀՄԿ, ԵՊՀ – ներկայացրել է 9 հոդված, պայմաններին բավարարում են` 9, գումարային ԱԳ` 25,914
3. Վահրամ Վաչագանի Ղազարյան, ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ – ներկայացրել է 15 հոդված, պայմաններին բավարարում են՝ 9, գումարային ԱԳ՝ 13,656 / ծանոթություն. 6 հոդված թվագրված են 2013 թվականով (գումարային ԱԳ՝ 9,338)

Հաշվառվել են միայն 2012 թվականի հունվարի 1-ից մինչ 2012 թ. դեկտեմբերի 31-ըտպագրված հոդվածները: Եզրափակիչ ցանկը որոշելիս հաշվի են առնվել նաև տպագրություննների ամսագրերի Ազդեցության Գործակիցները (գումարային)։
Կոլաբորացիաների շրջանակներում տպագրված հոդվածներ ներկայացրած հեղինակները կխրախուսվեն այլ կարգով:

 

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply