ԵՄ-ն անհանգստացած է Սաուդյան Արաբիայում շրիլանկացի աղախնի գլխատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 17:01

Եվրամիությունը հայտնել է իր անհանգստությունը Սաուդյան Արաբիայում շրիլանկացի աղախնի գլխատման կապակցությամբ:

«Ես լիովին շփոթված էի Շրի Լանկայի քաղաքացի Ռիզանա Նաֆիկի սպանության լուրը լսելով», – ասել է ԵՄ արտաքին գործերի ղեկավար Քեթրին Էշթոնը:
«ԵՄ-ն բազմաթիվ անգամ կոչ է արել մեղմացնել մահապատիժը` իշխանություններին խնդրելով ներում շնորհել նրան: Աղախինը հանցագործության պահին ամենայն հավանականությամբ անչափահաս է եղել »,-ավելացրել է նա:
Նաֆիկը մահապատժի է ենթարկվել չորեքշաբթի, երբ նա մեղվոր ճանաչվեց գործատուի հետ վիճելուց հետո նրա երեխային խեղդելու մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանության խմբերի համաձայն՝ Նաֆիկը հանցանքի պահին եղել է 17 տարեկան:
Սաուդյան Արաբիան աշխարհի երեք պետություններից մեկն է, որը մահապատժի է ենթարկում անչափահաս հանցագործներին:

Դիտվել է 1218 անգամ:
Print Friendly

Leave a Reply