Բանջարեղենային թանձր ապուր
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | January 10, 2013 10:26Տոնական առատ սեղաններից հետո ասես տաք ու «տնական» ապուր վայելելու ցանկություն կա: Անշուշտ, սառնարանում մնացել են մթերքներ, որոնք կարելի է օգտագործել այս ապուրը պատրաստելու համար: Դրա համար հարկավոր է`
500 գ տավարի միս
1 գլուխ սոխ
2 հատ տաքդեղ
նեխուր, կանաչ սոխ
1 լոլիկ
պահածոյացված ոլոռի ու եգիպտացորենի խառնուրդ` 1 բաժակի չափ
400 մլ ջուր
աղ ու պղպեղ:
Պատրաստման եղանակը
Սոխն ու տաքդեղը մաքրել ու մանրացնել շերտերով: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանրացնել, լոլիկը կտրատել խորանարդներով: Տավարի միսը լվանալ ու խորանարդներով կտրատել, ապա տապակել ձեթով 10-15 րոպե, ավելացնել սոխն ու շոգեխաշել մինչև միսը եփի: Ստացվածը լցնել կաթսայով եռման ջրի մեջ, ավելացնել տաքդեղն ու լոլիկը, համեմել աղով ու պղպեղով, ապա եփել 10 րոպե: Պատրաստի ապուրի մեջ լցնել ոլոռաեգիպտացորենային խառնուրդը, եռացնել ու գազն անջատել: Մատուցելուց առաջ վրան ցանել կտրատած կանաչին: