«Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան ձյան միջից դուրս է բերել «Վազ 2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2013 15:41

Հունվարի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արագած-Շենավան ավտոճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել Ապարանի ՀՓՋ-ից «Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենան: Ճանապարհին փրկարարները օգնություն են ցուցաբերել ձյան մեջ արգելափակված «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև, հասնելով կանչի վայր, դուրս բերել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply