ԱՄՆ-ը «սարսափած» է ֆինանսների նախարարի ստորագրությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 15:29

ԱՄՆ-ի քաղաքացիները տագնապ ու “սարսափ”  են արտահայտել  ֆինանսների նախարարի պաշտոնում Օբամայի կողմից առաջադրված թեկնածուի` Ջեկ Լյույի ստորագրության կապակցությամբ, որն ամենայն հավանականությամբ, շատ շուտով կհայտնվի դոլարի վրա:

Ջեկ Լյույի ստորագրությունը, որն արտաքուստ ոչ մի կապ չունի նրա անվան հետ, բլոգերներն ու մեկնաբանները նկարագրում են  որպես  “օձանման”, “խելացնոր” : Իսկ ձեռագրաբան Քեթի Մաքնայթը այն եզրակացության է հանգել, որ ֆինանսների ապագա նախարարի ձեռագիրը նման է  արքայադուստր Դիանայի ձեռագրին ու վկայում է խնդիրների “լուծման” փափուկ մոտեցման մասին, իսկ The New York Times-ը Լյույին առաջարկել է “մաքրել ձեռագիրը”` հանուն թղթադրամի:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply