Օբամայի երդման արարողությանը երկրի պետական օրհներգը կատարելու է Բեյոնսեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 15:12

Բարաք Օբամայի երդման արարողությանը, որը տեղի է ունենալու հունվարի 21-ին, Վաշինգտոնում, R&B-ի աստղին են հանձնարարել ԱՄՆ ազգային օրհներգի` ” Աստղերով ծածկված դրոշի” կատարումը: Հանդիսության ժամանակ ելույթ կունենան փոփ աստղ Քելլի Քլարքսոնը և ֆոլք-երաժշտության վետերան Ջեյմս Փեյլորը: Նրանք կկատարեն հայրենասիրական 2 երգ (“Իմ երկիր, քո մասին” և “Չքնաղ Ամերիկա”):

Հանդիսավոր արարողության կազմակերպիչները հայտնել են, որ արտիստների ընտրությանը անձամբ Օբաման է մասնակցել:”Նրանց երաժշտությունը ամերիկյան պատմության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում …”,- ասվում է Սպիտակ տակ հայտարարության մեջ:

Բացի այդ, կուբայական ծագմամբ բանաստեղծ Ռիչարդ Բլանկոն կկարդա սեփական ստեղծագործությունը` գրված հատուկ այդ առիթով: Նա ամենաերիտասարդ պոետն է, որն  ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը հանդես գալու պատվին  է արժանացել:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply