Ստամբուլում քարե դարի բնակավայր է հայտնաբերվել, ֆոտոշարք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 14:59

Ստամբուլի Մարմարայի շրջանում`Պենդիքում, երկաթգծի շինարարության ժամանակ նեոլիթի շրջանին`քարե դարին պատկանող գյուղի մնացորդներ են հայտնաբերվել: Ստամբուլի ամենահին վայրերից մեկում`Պենդիքում գտնվել են այն ժամանակվա մարդկանց կյանքն ու կենցաղը արտացոլող հետքեր`տների հիմքեր, աղբի փոսեր, ջրհորներ, գերեզմանոցներ, ոսկորներից պատրաստված գդալներ, ասեղ, կացնի պես գործիքներ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`հնագետները այստեղ հայտնաբերել են նաև 8500 տարվա հնության ոչխարի կմախք, ինչպես նաև նեոլիթի շրջանին պատկանող 32 գերեզման:

Պենդիք շրջանի մշակույթի և տուրիզմի պատասխանատու, պրոֆեսոր Ահմեդ Էմրե Բիլգիլին նշել է, որ անհրաժեշտ է նեոլիթի դարաշրջանին նվիրված նոր թանգարան բացել:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply