«Բարսելոնայի» աստղերին ոչ մի պատիժ էլ չի սպառնում, թեև նրանք ոգելից խմիչք են օգտագործել
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 10, 2013 14:35
Պարզվում է, որ կատալոնյան «Բարսելոնա» ֆուտբոլի ակումբի աստղերը հաջողությունները նշելու ժամանակ չեն խուսափում ալկոլային խմիչքներ օգտագործելուց: Եվ ահա, չորրորդ անգամ անընդմեջ «Ոսկե գնդակի» արժանացած Լիոնել Մեսսին և նրա խաղընկերները` Խավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Խերարդ Պիկեն, Դանի Ալվեշը, որոնք Մեսսիի հետ միասին ընդգրկվել են 2012-ի աշխարհի խորհրդանշական հավաքականում, պարգևատրության հանդիսավոր արարողությանը մասնակցելուց հետո, Շվեյցարիայից ինքնաթիռով Իսպանիա վերադառնալիս, հենց օդանավում բաժակ են բարձրացրել: Նրանց շնորհավորողների թվում են եղել նաև ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելը, փոխնախագահ Խոսեպ Ֆլորետան և մարզական տնօրեն Անտոնիո Սուբիսարետան: Այնպես որ, մարզական ռեժիմը խախտելու համար անվանի ֆուտբոլիստներին ոչ մի պատիժ էլ չի սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
