Վանա կատուն արդեն Անկարայի խորհրդանիշը չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 14:26

Անկարայի վարչական դատարանը չեղյալ է համարել Անկարայի քաղաքապետի որոշումը, ըստ որի Վանա կատուն համարվել է Անկարայի խորհրդանիշ:

Ինչպես հաղորդում է «CNN Türk»-ը`սա նման առաջին դեպքը չէ, քանի որ 1995 թվականից մայրաքաղաքի խորհրդանիշի շուրջ  վեճեր են ընթանում:

Դատական գործը հարուցել է Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Ռահմի Քումաշը, ով պաշտպանում է այն տեսակետը, որ Անկարայի խորհրդանիշը Խեթական արևն է:

Անկարայի խորհրդանիշի շուրջ քննարկումները դեռևս կշարունակվեն, քանի որ Անկարայի քաղաքապետը վճռական է տրամադրված և բողոքարկելու է դատարանի կայացրած որոշումը:

Դիտվել է 817 անգամ:
Print Friendly

Leave a Reply