Բաքվի պետական համալսարանի դիպլոմն արժե 6.600 դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 14:11

Ձերբակալվել է Բաքվի պետական համալսարանի կեղծ դիպլոմ վաճառողը:

Ինչպես տեղեկացնում է “Haqqin” թերթը, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  Ադրբեջանի Սուրախանիի շրջանում բնակվող Սամիր Միրզոևը ձերբակալվել է դեպքի վայրում, երբ 6.600 ամերիկյան դոլարով վաճառում էր Բաքվի պետական համալսարանի կեղծ դիպլոմ:

Փաստի  առթիվ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply