Մրցում են պատանի շախմատիստները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 10, 2013 14:12
Երևանում, Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզասրահում մեկնարկել է Հայաստանի վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի պատանեկան միջազգային հուշամրցաշարը: Մեր երկրի ներկայացուցիչներից բացի, պայքարի ոլորտ են ներգրավվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Վրաստանի խաղացողները:
Կայացած երկու տուրից հետո վաստակած 1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը և ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը:






Facebook
Tweet This
Email This Post
