Սուրեն Սուրենյանց. «ՀՀ ԱԺ-ն պետք է շտապ վավերացնի արձանագրությունները»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2010 14:13

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ճգնաժամային փուլում է գտնվում, սակայն գործընթացը դեռևս կասեցված չէ:

«Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների որակը թույլ չի տալիս ռացիոնալ մոտեցում ցուցաբերել այդ հարցին»,- ասում է  Սուրենյանցը՝  մեկնաբանելով ճգնաժամի պատճառները:

Սուրենյանցի կարծիքով՝ Հայաստանի ԱԺ-ն  պետք է շտապ,  առանց նախապայմանների վավերացնի արձանագրությունները և Թուրքիային երեք ամիս ժամանակ տա վավերացնելու համար՝ հակառակ դեպքում գործընթացը չեղյալ հայտարարելով: «Այսպիսով և՚ գործընթացը կփրկվի , և՚ Հայաստանն էլ շահեկան վիճակում կհայտնվի՝ Թուրքիային զրկելով մանևրելու հնարավորությունից»,- ասում է Սուրենյանցը:

Ըստ Սուրենյանցի՝ ավելի հավանական է, որ  առաջիկայում միջազգային հանրության ճնշումների ներքո երկու կողմն էլ զուգահեռաբար սկսեն վավերացման գործընթացը:

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply