Սպիտակ տունը նոր «ճարտարապետ» ունի Իրանի հարցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2009 18:51

RossԱմերիկացի հայտնի դիվանագետ Դենիս Ռոսսը թողնելու է Պետքարտուղարությունում իր զբաղեցրած պաշտոնը և ավելի բարձր դիրք է զբաղեցնելու Օբամայի վարչակազմում: «Ֆրանս պրես», վկայակոչելով Սպիտակ տան անանուն աղբյուրներ, հայտնել է, որ տեղափոխման որոշումն ընդունել է ինքը` Ռոսսը` ցանկանալով լինել ԱՄՆ-ի մերձավորարևելյան քաղաքականության մշակման կիզակետում: Դենիս Ռոսսը, ի տարբերություն ամերիկյան վարչակազմի հատուկ բանագնացներ Ջորջ Միտչելի և Ռիչարդ Հոլբրուքի, կլինի նախագահ Բարաք Օբամայի հատուկ խորհրդականը` Ծոցի երկրների և հարավարևմտյան Ասիայի հարցերով: Նրա գլխավոր առաքելությունը, ըստ մասնագետների, Օբամայի` Իրանի նկատմամբ նոր քաղաքականության մշակումն ու արդյունավետ իրականացման մեխանիզմների ապահովումն է հատկապես Իրանում նախագահական ընտրությունների ավարտից հետո: Դենիս Ռոսսը փորձառու դիվանագետ է. նա նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հատուկ բանագնացն էր Մերձավոր Արևելք: Ջորջ Բուշի կառավարման տարիներին զբաղեցնում էր Պետքարտուղարության Արտաքին քաղաքականության պլանավորման գրասենյակի տնօրենի պաշտոնը, Բարաք Օբամայի նախընտրական արշավի գլխավոր խորհրդականն էր: Ռոսսը հայտնի է իր իսրայելամետ դիրքորոշումներով:

Agence France Press, Arab press

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply