Փարիզում PKK-ի ենթադրյալ անդամ երեք կին է սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 13:38

 Փարիզի 10-րդ արվարձանում`Լաֆայեթ փողոցում,  գտնվող Քրդական հասարակական համալսարանում մահացած երեք կին է գտնվել, որոնց սպանել են կրակելով գլխին:

Նրանք էին  Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր Սաքինե Ջանսըզը , Քրդստանի ազգային կոնգրեսի (KNK) ներկայացուցիչներ Ֆիդան Դողանը և Լեյլա Սոյլեմեզը:

Քրդական “Ֆըրաթ” գործակալությունը հաղորդում է, որ քուրդ գործիչների սպանությունը տեղի է ունեցել Քրդստանի տեղեկատվական բյուրոյի շենք մուտք գործելիս:

«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով ֆրանսիական հեռուստատեսության տարածած լուրը, հաղորդում է, որ զոհերից մեկը այդ շենքում էր աշխատում, իսկ մյուս երկու կանայք նրան այցելության էին եկել:

Գիշերը 02:00 շենք եկած մարդիկ հայտնաբերել են կանանց մարմինները և արձանագրել, որ նրանց երեկոյան են սպանել: Ոստիկանությունը հայտնել է, որ քրդական ծագում ունեցող կանայք հնարավոր է, որ PKK–ի հետ կապ են ունեցել և մահապարտներ են եղել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ դեպքի վայրում հետաքննություն է անցկացվում և շուտով պարզ կդառնան սպանության պատճառները:
Այս դեպքի առնչությամբ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply