Առանց կրակի`ծուխ չի լինում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 10, 2013 13:51

«Izvestia.ru» կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլի ակումբի  ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես թիմի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի Վարդան Մինասյանը համատեղի ռուսական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնները` համարելով, որ համատեղումը կխանգարի աշխատանքի արդյունավետությանը: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հերքել է այդ տեղեկատվությունը և նշել, որ Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել:

Այդուհանդերձ, ինչպես ասում են` առանց կրակի` ծուխ չի լինում: Ընդ որում, երկրորդ անգամ է շրջանառվում, որ Մինասյանը  «Կուբանը» գլխավորելու առաջարկ է ստանում: Ի դեպ,  եթե հայ մարզիչն այդպիսի հնարավորություն ուներ, դա պետք է փորձեր օգտագործել, քանի որ առաջընթաց է: Բացի այդ, նրա գլխավորած  Հայաստանի ազգային հավաքականը, թեև իր կազմում ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ, վատ է մեկնարկել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Պատահական չէ, որ քիչ չեն այն մասին խոսակցությունները,  որ, հաջողության հասնելու համար, մեր թիմին ավելի բարձրակարգ մարզիչ է անհրաժեշտ:

Ինչ խոսք, Մինասյանի համար ավելի պատվաբեր կլիներ մարզել «Կուբանը», քան` Երևանի «Փյունիկը», բայց, ինչպես հավատացնում են,  հայ մասնագետը Կրասնոդար տեղափոխվելու առաջարկ չունի …

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply