Բրիտանիայի մուսուլմանները կաջակցեն սիրիացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 13:35

Լոնդոնում տեղակայված իսլամական «Ալ-Մունտադա» ֆոնդը հայտարարել է, որ լիովին աջակցում է Թուրքիայում սկսված «Ձմեռը եկավ…Հաց և ծածկոց սիրիացիներին» նախաձեռնությանը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալություն,  ֆոնդի քարտուղար Աբդուլհաքիմ Մոնտագան անցկացված մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ օգնության նախաձեռնության շրջանակներուն նա մտադիր է սիրիացիների համար 1 մլն դոլար հավաքել երեք ամսվա ընթացքում և նրանց ուղարկել ծածկոցներ, վրաններ, խմելու ջուր, ալյուր և դեղորայք:

Ընդգծելով, որ դրությունը Սիրիայում օրեցօր վատանում է, Մոնտագան նշել է, որ արդեն 2 մլն սիրիացիներ  ստիպված են  եղել լքել իրենց տները: Նրա խոսքերով` մինչև այսօր սիրիացիներին ցույց տված հումանիտար օգնությունը չի կարողացել բավարարել տաք հագուստի և ուտելիքի կարիք ունեցողներին:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply