Գազայում ջրհեղեղ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2013 13:33

Հորդառատ անձրևների պատճառով Գազայի հատվածում ջրհեղեղ է առաջացել, որի հետևանքով 34 տուն ջրի տակ է մնացել:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`ջրհեղեղից տուժել է 15 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են գտնվում: Քաղաքացիական պաշտպանության ջոկատները մարդկանց տարհանում են ջրի տակ անցած շրջաններից:

Ջրհեղեղը մեծ վնաս է հասցրել նաև կառուցվող տներին և էլեկտրահաղորդիչ գծերին: Օթերևութաբանների կանխատեսմամբ`անձրևները տարածաշրջանում շարունակվելու են դեռևս երկու շաբաթ:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply