Հենրիխ Մխիթարյան.«Ուկրաինայի առաջնությունում մրցակցությունն ավելի թույլ է, քան կարելի է սպասել»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 10, 2013 13:25

Երկար ժամանակ է, որ խոսվում է նախկին խորհրդային հանրապետությունների, այժմ` անկախ պետությունների ներկայացուցիչների ֆուտբոլի առաջնություն անցկացնելու մասին, սակայն տեղաշարժ չկա:

Հայաստանի հավաքականի ևԴոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսակետ է հայտնել ֆուտբոլի միասնական առաջնության  անցկացման գաղափարի մասին:  «Հետաքրքիր գաղափար է, սակայն ես չէ, որ պետք է քննարկեմ, թե ինքանով է իրական այդ մրցաշարի անցկացումը: Կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ խնդրով և նրանք կորոշեն՝ պե՞տք է անցկացնել այդպիսի մրցաշար, թե՞ ոչ: Ուկրաինայի առաջնությունում մրցակցությունն ավելի թույլ է, քան կարելի է սպասել: Չեմպիոնների լիգան անհամեմատ ավելի բարդ մրցաշար է: Եթե խաղայինք Անգլիայի կամ Իսպանիայի առաջնությունում, ապա Չեմպիոնների լիգայում ավելի մեծ հաջողություն կունենայինք»,- ասել է Մխիթարյանը:

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply