Գարնանային զորակոչը կանցկացվի ապրիլ-հունիս ամիսներին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2010 13:46

Երեկ Սերժ Սարգսյանը  հրամանագիր է ստորագրել 2010 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում  կատարելու մասին:

Հրամանագրի  համաձայն, 2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և  այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև  զորակոչի օրը, ինչպես նաև  այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2010 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Դիտվել է 1574 անգամ:
Print Friendly

Leave a Reply