Ադրբեջանը գնում է Սինգապուրը, Մալազիան և Ինդոնեզիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 12:34

Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ֆոնդը (ԱՀՊՆՖ) դիտարկում է Թուրքիայում` մասնավորապես Ստամբուլում, Սինգապուրի, Ինդոնեզիայի և Մալազիայի կենտրոնական քաղաքներում անշաժ գույք ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին “Trend” գործակալությանը տեղեկացրել է ԱՀՊՆՖ-ն, հաղորդում է “Haqqin” թերթը:

ԱՀՊՆՖ-ն ներկա փուլում դիտարկում է օֆիսային անշարժ գույքի ձեռք բերման տարբերակները: Հիմնական նպատակը վարձակալության միջոցով եկամուտ ստանալն է, նշում է ֆոնդը:

ԱՀՊՆՖ-ն վերջերս ձեռք է բերել Մոսկվայի Պուշկինի փողոցում գտնվող “Галерея Актер” առևտրագրասենյակային կենտրոնը: Գործարքի արժեքը կազմել է 133 մլն դոլար: Նավթային ֆոնդը մինչ այդ գնել էր անշարժ գույք Լոնդոնում և Փարիզում:

 

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply