Ադրբեջանցիներին սպանում են իրենց իսկ բանակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 12:12

Ադրբեջանում հունվարի 8-ին տեղեկություն տարածվեց այն մասին, որ ադրբեջանական բանակի նորակոչիկ Ջեյխուն Գուբադովը, ով Ապշերոնի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել էր Դաշքեսանում գտնվող զորամաս, մահացել է:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության`զինվորը մահացել է սրտի անբավարարությունից: Սակայն մայրը հաղորդում է, որ իր որդին սպանվել է բռնության հետևանքով: Հարազատները ադրբեջանական “Ազադլըք” թերթին տրամադրել են լուսանկարներ, որոնք արվել են դիահերձարանում: Այդ նկարներում հստակ երևում է, որ Ջ. Գուբադովը դաժան ծեծի է ենթարկվել և սպանվել:

Այդպես ադրբեջանցիներին սպանում են իրենց իսկ բանակում:

Ադրբեջանի հանրապետական ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Ջեյխուն Գուբադովի սպանության գործով: Ինչպես հաղորդում է “Haqqin” թերթը, այդ մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply