Մաքսիմ Գալկինը Ժերար Դեպարդյեին. «Մի խմեք մեր նահանգապետների հետ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 11:45

“Կոմսոմոլսկայա պրավդա”-ի  միջոցով Մաքսիմ Գալկինը դիմել է 64-ամյա Դեպարդյեին`  ներկայանալով որպես “հումորիստ” ու “հեռուստահաղորդավար”:

Ակնարկելով Դեպարդյեի փախուստը Ֆրանսիայից` Գալկինը ողջունել է նրան “դրախտում”.  “Բարի գալուստ մեր հարկային դրախտ”: Սակայն   Դեպարդյեն ավելի վաղ հերքել էր  ռուսական անձնագիր ստանալու նման պատճառը, հայտարարելով, որ, եթե ինքը ցանկանար, ապա ”վաղուց արդեն փախած կլիներ հարկերից”, ու “վաղուց դա արած կլիներ”:

“Մեր հարկային համակարգը գերազանց է, այն չէ ինչ Ձեր Ֆրանսիայում. ընդամենը 16 %, իսկ եթե  բախտներդ բերի` 6%: Եթե դուք ստեղծեք ԲԲԸ կամ էլ մեկ այլ բան` կսկսվեն անակնկալները, բայց դա Ձեզ հարկավոր չէ: Չէ որ դուք  անհատ ձեռներեց եք, ինչպես ես: Այնպես որ, հարկերի համար մենք չենք անհանգստանում: Բայց ահա մնացածի համար մենք մի փոքր  հուզվում ենք”,-գրում է շոումենը:

Իր ուղերձում Գալկինը փորձում է մի քանի  բարեկամական խորհուրդ   տալ դերասանին  Ռուսաստանում ապրելու կապակցությամբ, որոնք նամակում 5-ն են: Հեղինակը նախազգուշացնում է` ամեն ինչ չես հիշի, հարկավոր է լրացուցիչ “անգրագիտության վերացման” դասընթաց անցնել:

“Նախ` պետք չէ անմիջապես մեր մթերքին անցնել, ավելի լավ է` աստիճանաբար: Ես գիտեմ, Դուք փող ունեք, որ գնումներ կատարեք թանկ խանութներում, սակայն մեզ մոտ, ի տարբերություն  փտած Ֆրանսիայի, գինը որակի երաշխիք չէ, կարող են անակնկալներ լինել: Դրա համար լավ կլինի սնունդը Ֆրանսիայից ինքնաթիռներով բերել, հատկապես` միսը, պանիրն ու ձուն”:

“ Երկրորդ, Ձեզ կարող են խմեցնել մեր նահանգապետները: Ավելի լավ կլինի նման ընդունելություններից շուտ հեռանալ, քան պահանջում է  բարեկրթությունը: Երրորդը, մեզ մոտ,   ի տարբերություն հետամնաց Ֆրանսիայի, վարորդի ստամոքսում պետք  է  զրո մլ  անգամ չլինի: Ու եթե դուք սպիրտային չեք օգտագործել, իսկ ստամոքսում թթվել է սելյոդկան վարունգի հետ, միևնույն է, ձեզանից կվերցնեն վարորդական իրավունքը: Սակայն, դրա փոխարեն, ի տարբերություն Ձեր օրենքին հնազանդ ոստիկանների, մեզ մոտ կարելի է   լեզու գտնել”:

Չորրորդ խորհուրդը.”ռուս պաշտոնյաների հետ որսի չգնալ, քանի որ  նրանք սիրում են ուղղաթիռից կրակել Կարմիր գրքում գրանցված կենդանիներին”, ինչի մասին  անմիջապես կիմանա Բրիջիդ Բարդոն ու “ չի համաձայնի ընկերանալ ձեզ հետ, կնշանակի` տխուր կլինի: Դրա փոխարեն ուրիշ անակնկալներ կլինեն…”:

Եվ վերջապես, եթե Դեպարդյեն որոշի նկարահանվել ռուսական կինոյում ու հեռուստատեսությունում, ապա նա պետք է հաշվի առնի ձմռանը տաղավարների ցուրտն ու շոգը` ամռանն ու մշտական խեղդոցը:  “ Եվ զուգարանների մաքրությունը ևս հեռու է բավարար լինելուց. դրա համար ավելի լավ է  զուգարանակոնքի  նստատեղեր ման տալ հետներդ, թե չէ` կրկին անակնկալ կլինի”, -նշել է շոումենը:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply