7 ուղևորներով մեքենան կողաշրջվել էր Տավուշ-Ծաղկավան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2013 11:40

Հունվարի 9-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ-Ծաղկավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտ ավտոմեքենան` 7 ուղևորով դուրս է եկել ճանապարհի երթևե­կե­լի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները, ավտոկռունկի օգնությամբ, ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 43 ՏՕ 820 պ/հ ավտոմեքենան: Տուժածներ չկան:

Հունվարի 9-ին, ժամը 20.54-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Հոնդա» մակնիշի 56 SS 555 պ/հ ավտոմեքե­նան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, վարորդ` 1986 թ. ծնված Կարեն Մխիթարյանը  տեղի ուժե­րով դուրս է բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Էջմիածնի բժշկական կենտրոն:  Բժիշկների գնահատմամբ` տուժածի վիճակը բավարար է:

Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply