Փրկարարները կանխել են հետագա փլուզման վտանգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2013 11:35

Հունվարի 8-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղարիբջանյան 72 տան պատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է Թառջումանյանին պատկանող չբնակեցված երկհարկանի տան 2-րդ հարկի պատը` մոտ 6 քմ մակերեսով և փակել է դեպի հարևան տներ տանող ճանապարհը, կա հետագա փլուզման վտանգ:

Նշված հասցեում փլուզում եղել է նաև 2012 թվականի մայիսի 8-ին և շենքը համարվում է 4-րդ կարգի վթարային:

Դեպքի վերաբերյալ տեղյակ են պահվել քաղաքաշինության նախարարության աշխատակիցները:

Գնահատելով իրավիճակը` որոշվել է ապամոնտաժել վտանգ ներկայացնող կառուցա­տարրերը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարներն ապամոնտաժել են փլուզման ենթակա պատի մոտ 2 քմ հատվածը:

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply