Փրկարարներն օգնել են հասնել շտապօգնության ավտոմեքենային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 10, 2013 11:31
Հունվարի 9-ին, ժամը 16.46-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրիի հին օդանավակայանի տարածքի 6-րդ տան բնակչուհին ունի առողջական խնդիր, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել և առատ ձյան ու մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ նշված հասցեին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:Փրկարարները, պատգարակի օգնությամբ, 1955 թ. ծնված Ռիմա Սարգսյանին մոտ 400 մ ոտքով տարել են դեպի շտապօգնության ավտոմեքենան:
Հունվարի 9-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղի բնակչուհի 1987 թ. ծնված Գոհար Մարտիրոսյանն անհապաղ հոսպիտալացման կարիք ունի, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով նրան հնարավոր չէ տեղափոխել հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են ավտոմեքենայի մոտ, ապա հանձնել Ծաղկահովիտ գյուղի շտապօգնության բրիգադի աշխատակիցներին: Գ. Մարտիրոսյանը տեղափոխվել է Ապարան քաղաքի բ/կ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
