Մեքենան ընկել է ջնացքը, երեք մարդ է խեղդվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2013 11:19

Հունվարի 9-ին, ժամը 16.55-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենա է ընկել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրատարը:

Դեպքի վայր է մեկնել մարզային և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ ու ջրասուզակ:

Տեղում պարզվել է, որ Նորամարգ-Հովտաշեն գյուղերի միջև գտնվող «Կախանով» կոչվող  ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2106» մակնիշի 32 ՕԼ 110 պ/հ ավտոմեքենան:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 1977 թ. ծնված Պապան Ավագյանի, 1959 թ. ծնված Վանիկ և 1998 թ. ծնված Վաչե Թարվերդյանների դիերը:

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply