Միլիարդատեր Դոնալդ Թրամփն ապացուցեց, որ ինքն “օրանգուտանի որդի չէ”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 10, 2013 4:36

Էքստրավագանտ ամերիկացի միլիարդատեր ու հաղորդավար Դոնալդ Թրամփն իր ծննդյան վկայականի պատճենն ուղարկել է հայտնի կոմիկական դերասան Բիլլ Մառին, որը խոստացել էր 5 մլն դոլար զոհաբերել  Թրամփի ընտրությամբ ցանկացած բարեգործական կազմակերպության, եթե վերջինս կարողանա ապացուցել, որ ինքն “օրանգուտանի որդի” չէ:

“Ուղարկում ենք ձեզ միստր Թրամփի ծննդյան վկայականը, որը ցուցադրում է, որ նա հանդիսանում է Ֆրեդ Թրամփի որդին և ոչ թե օրանգուտանի: Խնդրում ենք  անհապաղ  Թրամփին ուղարկել խոստացված 5 մլն դոլարը, որը նա  կբաժանի 5 բարեգործական ընկերությունների միջև` ”Սենդի” փոթորկից տուժածներին օգնության ընկերությանը, Ոստիկանական սպորտային լիգային, Քաղցկեղի դեմ պայքարի ընկերությանը, Բնածին արատներով երեխաների օգնության հասարակական կազմակերպությանը և Դան-Ֆարբերի ուռուցքաբանության ինստիտուտին”,-ասվում է Թրամփի փաստաբանի` Մառին հասցեագրված   նամակում, որը չորեքշաբթի հայտնվել է ամերիկյան ԶԼՄ-ներում:

Մառի առաջարկը, որը նա հնչեցրել է ամերիկյան հայտնի “Երեկոյան շոու Ջեյ Լենոյի հետ” հեռուստահաղորդման ժամանակ,  Թրամփի` հոկտեմբերին կատարած հայտարարության  պարոդիան է: Այն ժամանակ միլիարդատերը  Յութուբի ինտերնետ տիրույթում մի տեսանյութ էր տեղադրել, որով  նախագահ Օբամային անսովոր առաջարկ արեց: Դրա էությունը հետևյալն էր. եթե Օբաման հրապարակեր իր անձնական փաստաթղթերը, ապա Թրամփը 5 մլն դոլար կնվիրաբերեր նախագահի ընտրությամբ ցանկացած բարեգործական ընկերության:

”Բարաք Օբաման այս երկրի պատմության  “ամենաանթափանց” նախագահն է: Եթե նա հրապարակի այդ փաստաթղթերը, դա կվերացնի բոլոր հարցերն ու կհանգստացնի շատ ամերկացիների”, -հայտարարել էր  Թրամփը:

Կասկածի տեղիք էր տվել այն փաստը, որ Օբամայի հայրը քենիացի է ու մանուկ հասակում Բարաքը ԱՄՆ-ի սահմաններից դուրս երկար է ապրել:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply