Հեռուստացույցը դիտում է քեզ. Panasonic-ը թողարկել է նոր հեռուստացույց, որը կարող է ճանաչել տիրոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 20:38

Մենք առավել սովոր ենք դիտել հեռուստացույցին, սակայն Panasonic-ը նոր հեռուստացույց է թողարկել, որը ինքն է դիտում մեզ:
Ընկերությունից հայտնում են, որ Լաս Վեգասի Consumer Electronics Show-ում ցուցադրված Viera կոչվող հեռուստացույցը կարող է ճանաչել տիրոջը և հարմարեցնելով հեռուստացույցի ալիքները՝ ավտոմատ կերպով ցույց տալ նրա նախընտրածները:
Մարդկանց նկարելու համար հեռուստացույցի վերևի մասում տեսախցիկ է տեղադրված , իսկ հեռակառավարման համակարգը մարդկանց կարող է ճանաչել նաև ձայնից:
Panasonic-ը չհայտնեց, թե համակարգը ինչպես է աշխատում, սակայն տեղեկացրեց, որ այն ճշգրիտ կերպով է աշխատում, և դա ապացուցեց ընտանիքի մի քանի անդամների օրինակով:
Հեռուստացույցը մեկ անգամ ընտանիքի տվյալ անդամին ճանաչելուց հետո ավտոմատ կերպով անհատական էկրանի վրա ցույց էր տալիս նրանց սիրելի հեռուստատեսային ալիքները և այլ ինֆորմացիա:
Լաս Վեգասի ցուցահանդեսում այլ ընկերություններ ևս ցուցադրում էին «smart TV»-ներ: Օրինակ Samsung-ի ներկայացրած նոր հեռուստացույցը կարող է հասկանալ մարդու բազմաթիվ ժեստեր:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply