Նատանյահույի նախկին խորհրդականի կուսակցությունը կարող է խորհրդարանում զբաղեցնել երրորդ տեղը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 20:32

Իսրայելում հունվարի 22-ին կայանալիք ընտրություններում ներկայիս վարչապետ Բենջամին Նատանյահուի դեմ պայքարի դուրս կգա իր նախկին խորհրդական Նաֆտալի Բենեթը, որը պնդում է, թե Պաղեստինյան պետությունը Իսրայելին կարող է տանել ինքնաոչնչացման:
Համաձայն հանրային կարծիքի ուսումնասիրությունների՝ Բենեթի «Բայիթ Եհուդի» կուսակցությունը խորհրդարանում կլինի երրորդ կուսակցությունը:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում՝ բացառելով երկու պետության լուծման տարբերակը, Բենեթը ցանկանում է Իսրայելին կցել օկուպացված Արևմտյան ափի ավելի քան կեսը և պաղեստինցիներին շնորհել ինքնավարության կարգավիճակ:
«Իսրայելի տարածքում Պաղեստինի պետության ստեղծումը նշանակում է ներքաշվել հավերժական պայքարի, պատերազմի և արյունահեղության մեջ»,-ասել է Բենեթը Reuters-ի հետ հարցազրույցում:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply