Կիբեռ-հարձակումը կարող է կաթվածահար անել Բրիտանիայի ռազմական ուժերի գործունեությունը. օրենսդիրներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 20:27

Բրիտանիայի զինված ուժերը մեծապես կախվածության մեջ են գտնվում տեղեկատվական տեխնոլոգիաներից, սակայն կառավարությունը բացարձակապես անպատրաստ է դիմադրելու կիբեռ-հարձակումներին: Սրա մասին նախազգուշացնում են բրիտանացի օրենսդիրները:

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ հնչեցվեց կարծիք, որ կիբեռ-հարձակումները կարող են վնասել ռազմական հաղորդակցությունը և տեղեկատվական համակարգը, ռադիոտեղորոշիչներն ու արբանյակները՝ թողնելով մարտական ստորաբաժանումները, ինչպիսիք են ռազմանավերն ու օդանավերը, անաշխատունակ:

Նոր զեկույցում պատգամավորները մտավախություն հայտնեցին , որ կառավարությունը կենտրոնացած է միայն հարձակումները կասեցնելու ուղղությամբ աշխատանքների վրա, և տեխնոլոգիայի խափանման դեպքում չունի պահեստային ծրագիր:

Անգլիայի պաշտպանության կրտսեր նախարար էնդրյու Մարիսոնը ասել է, որ ազգային կիբեռ-անվտանգության ռազմավարության ծրագրի մշակման և իրականացման համար կառավարությունը շուրջ չորս տարի շարունակ կատարում է £650 մլն ($1 միլիարդ) ներդրում:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply