Հունվարի 10-ին ամենուրեք սպասվում է ձյուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 19:52

Հունվարի 10-ին ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` զգալի: 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9 մ/վրկ, 10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` բուք: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 10-ին սպասվում է ձյուն, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-15 աստիճանով:

Երևանի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 10.50C (1975 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -26.50C (1886 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -3.50C

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply