Անվտանգության ակնկալիքով՝ Իրաքը փակել է Հորդանանի հետ ունեցած սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 19:06

Իրաքցի պաշտոնատար անձը հայտնել է, որ իրենք անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով փակել են Հորդանանի հետ ունեցած միակ սահմանը՝ այսպիսով՝ երկրի զգալի հատվածից առանձնացնելով հակակառավարական ցուցարարների կենտրոն հանդիսացող մասը:
Վարչապետի մամլո քարտուղար Ալի ալ-Մուսսավին որևէ անվտանգության հետ կապված խնդիր չի նշել, սակայն ընդգծել է, որ այս քայլը ցուցարարների դեմ չի ուղղված:
Բաղդադից Հորդանան տանող մայրուղին անցնում է սունիներով բնակեցված Անբար նահանգով: Նահանգի կենտրոն հանդիսացող Րամադի քաղաքում և հարակից տարածքներում ցուցարարները շաբաթներ շարունակ բողոքում են երկրի շիա կառավարիչների՝ իրենց որպես երկրորդ դասի մարդկանց վերաբերվելու պատճառով:
Մեծ ծանրաբեռնվածություն ունեցող մայրուղին Իրաքում ճանապարհորդողների և տեղի առևտրի համար կենսական ուղի է հանդիսանում:

Դիտվել է 780 անգամ:
Print Friendly

Leave a Reply