Իրանը ղարաբաղյան հարցի լուծման կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 19:00

Իրանի արտգործ նախարարի խոսնակ Ռամին Միհմանփերեսթը հայտնել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ղարաբաղյան հարցը լուծվի բանակցային ճանապարհով: Ըստ թուրքական «haber7» կայքի`Թեհրանը հայտարարել է, որ «հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և անհրաժեշտ է պահպանել այդ երկրի տարածքային ամբողջականությունը»:
Միհմանփերեսթը նշել է նաև, որ Իրանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին: «Ղարաբաղյան խնդիրը և բոլոր մյուս հարցերը տարածաշրջանի ազդեցիկ երկրների օգնությամբ լուծվող հարցեր են: Մենք հավատում ենք, որ այդ խնդիրը կարող է լուծվել երկու երկրների միջև բանակցային ճանապարհով»,-ասել է նախարարի խոսնակը:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply