Մոսկվայում հակաթուրքական ռուս-հայկական կազմակերպություն է հիմնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 18:57

«Kırım» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մոսկվայում Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն է հիմնվել:
Կազմակերպության նպատակն է Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ գործունեության ծավալումը, անվտանգության բնագավառում ռուս-հայկական հարաբերությունների ուժեղացումը, Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական, քաղաքական, սոցիալական և մշակույթային համագործակցության զարգացումը:
Ռուս-հայկական այս նոր կազմակերության հիմնադիրները նշել են, որ իրենք աշխատելու են կորևոր հարցերում միասին որոշումներ կայացնել և հասարակական համընդհանուր հենք ստեղծել:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply