Արևմտաաֆրիկյան առյուծը անհետացման եզրին է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 18:48
Ըստ փորձագետների` վերջին տարիների ընթացքում թվաքանակի մեծ անկման հետևանքով ներկայումս արևմտաաֆրիկյան առյուծը անհետացման եզրին է կանգնած:
Պաշտոնական տվյալներով կենտրոնական և արևմտյան Աֆրիկայում պահպանվել են ընդհամենը 645 գենետիկորեն տարբեր վայրի առյուծներ, որից 34-ը՝ Նիգերիայում:
LionAid պահպանման ծրագրեր իրականացնող խմբի փորձագետները նշում են, որ առյուծները իրոք անհետացման եզրին են: Ըստ նրանց տվյալների՝ Աֆրիկայի 25 պետություններում ընդհանրապես առյուծ չի մնացել, նրանք փոքր քանակությամբ պահպանվել են միայն աֆրիկյան 10 պետություններում:
Երեսուն տարի առաջ մայրցամաքում կար 200.000 առյուծ, սակայն ներկայումս պահպանվել է նրանցից ընդամենը 15.000-32.000-ը:
Արևմտաաֆրիկայն առյուծները աչքաթող էին արվել պահպանության ծրագրերի նկատմամբ կառավարության անտարբերության պատճառով:
Առյուծների գոյությունը վտանգվել է մի շարք պատճառներով, ներառյալ՝ կեցության միջավայրի փոփոխությունը, որսագողության հետևանքով բնական որսի պաշարների նվազումը, մարդկային կոնֆլիկտը և այլն:
Վերջերս իրականացված աֆրիկյան առյուծի տարածվածության ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Աֆրիկայի սավաննայի երեք քառորդը անհետացել է վերջին 50 տարվա ընթացքում:
Ինչևէ՝ փորձագետները ցանկանում են աֆրիկյան առյուծին ընդգրկել միջազգային առևտրի վտանգված տեսակների կոնվենցիայի ցանկի մեջ:
Կոնվենցիայի ցանկում ընդգրկումը տեսակի նկատմամբ կսահմանի որսի և առևտրի խիստ վերահսկում, ինչը չափազանց կարևոր է, քանի որ 1999-2008 թթ. ընթացքում 5.600 աֆրիկյան առյուծ են որսացել ու արտահանել:






Facebook
Tweet This
Email This Post
