Ավստրալիայում շարունակվում են սարսափելի հրդեհները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 18:42

Ինպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`Ավստրալիայում, մասնավորապես երկրի հարավում գտնվող Թասմանիա կղզում, սարսափելի անտառային հրեհները, որոնք սկսվել էին հունվարի 4-ին, դեռևս շարունակվում են: Հրդեհի պատճառը տարածաշրջանում օդի շատ բարձր ջերմաստիճանն ու փչող քամին է: Հրդեհի հետևանքով 20 հազար հեկտար անտառ և հողատարածք է վնասվել, 245 տուն է այրվել, որոնցից 90-ը օգտագործման ենթակա չէ, իսկ զոհերի թիվը հասել է 100-ի:

Հիշեցնենք, որ 2009 թվականին երկրի Վիկտորիա նահանգում ծագած հրդեհը 170 մարդու կյանք էր խլել և 2 հազար տան այրման պատճառ դարձել:

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply