Հարիսայի հյուրասիրություն Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 9, 2013 14:07

Այսօր 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:
Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել:
Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին՝ պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։
Operativ.am-ը զրուցեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրենի հետ՝պարզելու համար,թե ինչ միջոցառումներ են այսօր թանգարանում լինելու, ով նշեց, որ Փարաջանովի ընկերներներն այսօր հրավիրված են տուն-թանգարան՝ հարիսա ճաշակելու, այն հարցին, թե ինչու՞ հարիսա, արդյոք դա կինոռեժիսորի նախընտրած ուտեստն է, թե ոչ, տնօրենը նշեց, որ հարիսայի ընտրությունը պատահական սկզբունքով է եղել, և արդեն ամեն տարի շարունակվում է այդ բարի ավանդույթը:
Տոնական սեղանի շուրջ հավաքված՝ կինոռեժիոսորի ընկերները և թանգարանի աշխատակիցները նշում են Փարաջանովի ծննդյան օրը, հիշում վերջինիս և նրա գլուխգործոց ստեղծագործությունները:
Տնօրենի խոսքով՝ իրենք առավոտյան ծաղիկներով պանթեոն են այցելել, այնուհետև հյուրերին հրավիրել թանգարան:
Երեկոյան լինելու է նաև ֆիլմի ցուցադրություն, որը նկարել է Փարաջանովի քրոջ տղան և վերաբերում է Փարաջանովի ընտանիքին:

operativ.am

Դիտվել է 892 անգամ:
Print Friendly

Leave a Reply