2014թ-ին Աֆղանստանում հնարավոր է ամերիկյան զինված ուժեր չլինեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 9, 2013 17:12
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կքննարկի 2014թ-ին Աֆղանստանից ամերիկյան բանակի դուրս բերման մասին ծրագիրը: Հարցին, թե արդյոք զինված ուժերի մեկնելուց հետո կմնան սահմանափակ քանակով ուժեր, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդզը ասել է. «Դա կարող է լինել քննարկվելիք տարբերակներից մեկը»:
Օբամայի նպատակն է Աֆղանստանի նոր ազգային բանակի կարողությունները և սարքավորումները հասցնել այնպիսի մակարդակի, որ բանակը կարողանա ինքնուրույն պաշտպանել իրեն և չթույլատրի Ալ – Քաիդայի հավանական վերադարձը:
«Օբամային հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք հաջողությամբ հասնել մեր հիմնական նպատակներին՝ 2014թ-ին վերջ տալով պատերազմին»,-ասում է Ռոդզը:
Նա հավելել է, որ ղեկավարության հիմնական նպատակն է «պառակտել, քանդել, և պարտության մատնել Ալ-Քաիդային, և այնպես անել, որ նրանք երբեք չկարողանան վերադառնալ Աֆղանստան` այն որպես ապաստան օգտագործելով, որտեղից կկարողանան հարձակումներ գործել ԱՄՆ-ի և դաշնակիցների վրա»:
Դիտվել է 1237 անգամ: