Անհայտ մի ադրբեջանցի 3 համակարգչի համար վճարել է 64.500 ամերիկյան դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 9, 2013 16:59

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող “Computer Choppers” ընկերությունը զբաղվում է հայտնի կազմակերերպությունների կողմից արտադրված նոթբուքների և հեռախոսների թյունինգով: Այս ընկերության կողմից առաջարկված ապրանքները աչքի են ընկնում իրենց արտաքին տեսքի յուրօրինակությամբ: Թյունինգ անելիս օգտագործվում են այնպիսի թանկարժեք մետաղներ և քարեր, ինչպիսիք են ոսկին, ադամանդը, պլատինը:

Ընկերության հիմնադիր Ալեքս Վայլին CNN հեռուստաընկերությանը տված հայտարարության մեջ ասել է, որ վերջերս իրենք Ադրբեջանից մի գնորդի պատվերով ընդհանուր 64.500 դոլար արժողությամբ 3 նոթբուք են վաճառել: Այդ նոթբուքներից մեկի արժեքը 30.000 դոլար է, երկրորդինը`20.000, երրորդինը`14.500: Դրանցից մեկում օգտագործված է 24 կարատանոց ադամանդ:
Հետաքրքիր է, ով է այն ադրբեջանցի գնորդը, ում անունը չի նշվում:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply